Ներքին 9 ամիս առաջ - 20:34 03-09-2025

Փաշինյանի այցը Չինաստան ավարտվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ավարտվել է:

Պեկինի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին ճանապարհել է Պեկինի քաղաքապետ Յին Յուն:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել էր Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին և Պեկինում անցկացված ռազմական շքերթին: