Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:37 03-09-2025

Կադաստրի կոմիտեն նոր «բարեփոխում» է նախաձեռնել, որն անդառնալի կորուստների է բերելու․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի գրառումը.

Յուրաքանչյուր անգամ հանրային ինչ որ «տաք» թեմայից անկեղծ վրդովված, երբ հանդիպում ես ՖԲ-ում, ու դժբախտաբար նաև հանրային տիրույթում կարծիք ստեղծողների իշխանական խոսույթի տակ պարելուն, ստիպված լքում ես այս տարածքը՝ խնայելով քո առողջությունն ու փորձում գտնել մարդկային մասնագիտական անդորր։

Բայց լինում են դեպքեր, որ էլի քեզ հետ են բերում, բարձրաձայնելու համար քո երկրի ապագայի վերաբերյալ մտահոգնություններդ, ու գրեթե չբարձրաձայնվող մասնագիտական ու հարակից բնագավառների խնդիրները։ Դրանք շատ են ու անվերջ, բայց երեկ ռադիոն հիշեցրեց մի վտանգավորագույն նախաձեռնության մասին, ու նկատեցի, որ դրա վտանգավորության մասին ոչ մի տեղ դեռ չեմ կարդացել, կամ լսել։

Այսպիսով, Կադաստրի կոմիտեն իր դյուքանը սարքած ղեկավարությունը, մի նոր դարակազմիկ «բարեփոխում» է նախաձեռնել, որով առանց նոտարի կամ կադաստրի կոմիտեի գրասենյակ այցելելու, էլեկտրոնային ստորագրությամբ, կարող ես օտարել անշարժ գույքդ։

Մի կողմ եմ թողնում թվային ծառայությունների բարեփոխումների ներկայիս ներպետական մակարդակն ու կարողությունները, օրինակ, որ չիպով հագեցած նույնականացման քարտ չեն կարողանում տրամադրել, կամ էլեկտրոնային ստորագրության համակարգը մասնավոր երկու կազմակերպություն են վարում, որոնցից գոնե մեկի հետ իմ շփումներն ու խնդիրները որևէ վստահություն չեն ներշնչում, կամ՝ որ ամիսը մեկ Arca-ն է կախվում։ Բայց ո՞նց է կարելի նույնիսկ մտածել մեր հասարակության թվային, իրավական և ֆինանսական գրագիտություն պայմաններում նման «բարեփոխում», կամ ուղղակի պոպուլիստական քայլ, իբրև թե մարդկանց ազատելով «քըխ» նոտարներից։

Այսինքն, եթե կառավարության հավանությանն արժանացած նախաձեռնությունն ԱԺ-ն էլ ընդունի, մերձիշխանական հայտնի բուքմեյքերականներում, անհասկանալի չէ ինչպիսի գիտակցական պայմաններում կամ ճնշումների ներքո, մարդը կարող է օտարել (վաճառել, գրավադրել և այլն) իր անշարժ գույքը՝ առանց նոտարի ներկայության, ով կարող էր հավաստել, որ տվյալ մարդը որոշումը կայացնում է գիտակցված ու սթափ վիճակում...

Առաջին հայացքից նման «պուպուշ» բարեփոխումները, որոնք ունեն նախևառաջ պոպուլիստական նպատակ ու հետո, նաև, «շեֆին» դուր գալու ճարպկության դրսևորումներ են, անդառնալի կորուստների են բերելու՝ դժբախտացնելով նորանոր ընտանիքների։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ