Ուղիղ եթեր
Միտք 2 տարի առաջ - 11:20 13-11-2023

Վերջին ամիսներին Երեւանի սրտում տեղի ունեցող «շինբարեկարգումը» մարդատյաց ու վտանգավոր է․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախորդ քաղաքային ընտրություններին շատ էր խոսվում մարդակենտրոնության եւ երկարաժամկետ կտրվածքով քաղաքային պլանավորման մասին։

Վերջին ամիսներին Երեւանի սրտում՝ Պուշկին, Թումանյան եւ Սարյան փողոցներում ու դրանց շրջակապատում տեղի ունեցող «շինբարեկարգումը» ոչ միայն ապացուցում է այդ խոսքերի դատարկությունն, այլեւ դրանց հակապատկերն է՝ առանց պլանավորման ու պատշաճ իրազեկման, մարդատյաց ու վտանգավոր։
Ո՛չ մի ցուցանակ թե ի՞նչ է կատարվում, ո՛չ մի ժամանակավոր անցման կազմակերպում, ո՛չ մի փոշու պաշտպանություն, ո՛չ մի նորմալ նախագծային լուծումներ (ամեն ինչ տեղում են որոշում), ո՛չ մի հարգանք բնակիչների հանդեպ աշխատանքային ժամերի հետ կապված, եւ վերջում՝ խայտառակ որակ, որոնք հրապարակվել են ու ես էլ կդնեմ մի քանիսը։

Ընտրությունների օրերին ու դրանից առաջ քաղաքային պաշտոնական ալիքներով սղոցվող բարեկարգումների (որը պարզվեց ավանսով վերցված փողով էր) կողքին ներկայիս «նախաձեռնությունները» կարծես չեն գովազդվում։ Ավելին դրանք քննադատողների էլ փորձում եմ լռեցնել, փոխարեն եզրակացություններ անեն այս ամենից ու չստացված ձայներից...»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան