Ներքին 2 տարի առաջ - 16:00 29-08-2023

Կանաչ տարածքների պահպանությունը թողած ընկել են նոր դարակազմիկ ծրագրերի հետևից․ Սարհատ Պետրոսյան

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս 200 հեկտարանոց այգու մասին շատ բան չեմ գրի հատկապես, որ առաջինը ես առաջարկեվի այն անտառի վերածել դեռ 2019-ին, երբ տեսա տարբեր մարդիկ, այդ թվում և փոխվարչապետարանից, աչք էին տնկել այդ իրականում մոտ 250 հեկտարանոց պետական սեփականության անտառային հողին, որը Դալմայի այգիների վերջին մնացորդային մասն ա։

Երևանի այգիները, Հրազդանի ձորն ու առհասարակ մնացած բոլոր կանաչ տարածքների պահպանությունը թողած ընկել են նոր դարակազմիկ ծրագրերի հետևից, որն իդեպ ազնիվ ցանկություն է բայց թանկ ու աննպատակահարմար։ Քանի դեռ ունես Երևանում թղթի վրա մոտ 1'000 հեկտար ընդհանուր հանրային կանաչ տարածք ու մի հինգ այդքան համայնքային սեփականության բակային կանաչ որոնք պահպանվում են ոչ արդյունավետ (տես օրինակ նկարը որ 20-րդ դարում շլանգոբ գազոն են ջրում), հիմա ընկել ընտրություններից առաջ հեքիաթներ են հնարում։

Կարող ե՞նք տեսնել խոստացված Սարալանջի անտառը, Նորքի լանջը, Երևանյան լիճը, Մանկական երկաթուղին (որը չտրվեց որպես հանրային կանաչ օգտագործման այլ տրվեց մի հատ անհատ կառուցապատողի), Ծիծառնակաբերդի միակ համայնքային կանաչը ու ամեն տարի ծառատունկ ենք անում... որն ասենք։

Էլ չեմ խոսում արագ չգիտես ում արած դիլենտանտ նախագծերի մասին (տես Մերգելյանն ու Երևանյան լճի առափնյա հատվածը), որոնք բերելու են շատ վատ արդյունքի։ Չեմ ասում որ եղած համայնքային ենթակայության կանաչի համար նույնիսկ ոռոգման ջուր չկա ու չի լինելու, ու չենք ասում սխալ ու լուրջ ոռոգում պահանջող բուսատեսակների մասին ու էլի լիքը սիրողական ու պոպուլիստական նախաձեռնությունների մասին։
Դատելով իշխող ուժի նախընտրական ծրագրից քաղաքային պլանավորման ու կանաչի մասով ոչ մի բան չի փոխվելու ու այս այգին հերթական բլեֆն «դեռ վարչապետ չդարձած» Ավինյանի «վարչապետացման» ճանապարհին»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից