Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 16:52 02-09-2025

Դավիթ Գալստյանը պայքարող մարդ է, ով հայտնվել է իշխանության թիրախում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը․

«Վարդաշեն» ՔԿՀ-ում այսօր տեսակցել եմ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին:

Ցավում եմ, որ Արցախի համար խորհրդանշական այս օրը Դավիթին հանդիպում, շնորհավորում եմ ոչ թե Ստեփանակերտում, այլ քրեակատարողական հիմնարկում:

Դավիթ Գալստյանը պայքարող մարդ է, գործիչ, ով հայտնվել է իշխանության թիրախում, զրկվել ազատությունից, սակայն շարունակում է պնդել իր սկզբունքներն ու դիրքորոշումը:
Ազատությո՛ւն Դավիթին և բոլոր քաղբանտարկյալներին:

Ամենից շատ դիտված