Ներքին 11 ամիս առաջ - 14:14 02-09-2025

61-ամյա տղամարդը հետախուզվում էր սպանության մեղադրանքով

Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 29-ին Երևանի Խանջյան փողոցում գտնվող զբոսայգու մոտակայքում հայտնաբերվել և Շիրակի մարզային վարչություն է տեղափոխվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 61-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը: