copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 09:25 02-09-2025

Այսօր՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, միասնության հանրահավաք կանցկացվի

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, միասնության հանրահավաք կանցկացվի։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հանրահավաքը կմեկնարկի 18։30-ին Երևանի Ազատության հրապարակում։

Հանրահավաքի մասնակիցները համախմբվելու են 3 հիմնական նպատակ-ուղերձի շուրջ․

• Արցախյան հակամարտությունը լուծված չէ,

• մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ և ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրված պայմանավորվածությունները, որոնք ոտնահարում են մեր բոլոր իրավունքները,

• պահանջում ենք Բաքվում պահվող հայ գերիների վերադարձ։