Ներքին 1 տարի առաջ - 20:14 01-09-2025

Սևանա լճում ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել. Շրջակա միջավայրի նախարարություն

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Եթե վերջին տարիներին Սևանի կանաչումը (ծաղկումը) անդադար կրկնվող երևույթ էր, ապա 2024-2025 թվականներին այդ պրոցեսը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա:

Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Նշվում է, որ օգոստոսի 27-29-ը հերթական անգամ Սևանա լճում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացրել է ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ։ Դաշտային հետազոտությունների ժամանակահատվածում Սևանա լճում ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել։

Նմուշներ են վերցվել Սևանա լճի մակերևութային և խորքային շերտերից:

Լաբորատոր և դաշտային հետազոտությունների առաջնային արդյունքների համաձայն՝
Ջրի թափանցիկությունը Մեծ Սևանում 4․8 մ է, իսկ Փոքր Սևանում՝ 5․6 մ։

Ջրում լուծված թթվածնի պարունակությունը մակերևութային և միջին շերտերում բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտերում դիտվել է 1․1-5․5 մգ/լ տիրույթում («միջակից»-«վատ» որակ)։
Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան մակերևութային շերտերում գնահատվում է 1-2-րդ դաս («գերազանց»-«լավ» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 2-3-րդ դաս («լավ»-«միջակ» որակ)։

Ամոնիում իոնի կոնցենտրացիան Մեծ և Փոքր Սևանների համար, լճի ողջ խորությամբ գնահատվում է 3-4-րդ դաս («միջակից»-«անբավարար» որակ)։

Նիտրատ իոնի կոնցենտրացիան Մեծ և Փոքր Սևանների համար, լճի ողջ խորությամբ գնահատվում է 1-2րդ դաս («գերազանց»-«լավ» որակ)։

Օգոստոս ամսվա ջրի որակի լաբորատոր փորձարկումները դեռևս շարունակվում են, տվյալները ամբողջական լինելու դեպքում կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լիճ-Թերակղզի, Սևանա լիճ-Շորժա, Սևանա լիճ-Կարճաղբյուր, Սևանա լիճ-Մարտունի հիդրոլոգիական դիտակետերում 08։00 դրությամբ ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին