Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:41 03-12-2022

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ԵՄ ծրագրի ղեկավարին և ծրագրային թիմին

Դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին եւ ծրագրային թիմին։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» /EU4Sevan/ ծրագրի կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի արդյունքները եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, կարեւորելով Գեղարքունիքի մարզետարանի հետ համագործակցված ու նպատակամղված աշխատանքը և հետագա համագործակցության խորացումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը։

Ըստ մարզպետի՝ «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» /EU4Sevan/ ծրագրի կողմից այս տարի շատ հրատապ ու կարեւոր աշխատանքներ են իրականացվել, որոնք ուղղվել են Սեւանա լճի եւ շրջակա միջավայրի պահպանության բարելավմանը։ Իրականացված ծրագրերի շնորհիվ գյուղմթերքների արտադրության մեջ գրանցվել է բարձր արդյունք։

ՀՀ Շրջակա միջավայրի եւ ՏԿԵ նախարարությունների, մարզպետարանի, մարզի խոշորացված համայնքների ներկայացուցիչներին հաշվետվություն են ներկայացվել ծրագրի 5 բաղադրիչների շրջանակներում ներկա պահին իրականացված աշխատանքների ու արդեն իսկ գրանցած արդյունքների մասին: Քննարկվել և բացահայտվել են փոխադարձ շահերը, ինչպես նաեւ հետագա շարունակական համագործակցության եզրերը:

Կարեւոր են ծրագրի բոլոր բաղադրիչները, սակայն առաջնահերթն այս պահին համարվում է Սեւանա լիճ թափվող կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների հզորացման եւ աստիճանաբար կենսաբանական մաքրման կայաններին անցնելու հետ կապված խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ է տեւական համագործակցություն եւ հետեւողական աշխատանք։

«Բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» /EU4Sevan/ ծրագրի կողմից, կենսական խոշոր նշանակություն ունեն ինչպես Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի պահպանության, այնպես էլ մարզի բնակչության սոցիալ-տնտեսական հարցերի կարգավորման, օրգանական գյուղատնտեսության արմատավորման եւ զարգացման տեսանկյունից»,- գրել է մարզպետը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին