Ներքին 3 տարի առաջ - 19:59 23-05-2023

Սևանա լճի ծաղկման խնդիրը լուծելու համար կտեղադրվեն կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայաններ

Կնքվել է Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ԳՀՄՍ-ի միջև։ Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնության կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված «Պատասխանատու եմ Սևանի համար 4» միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, ԳՄՀԸ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, պաշտոնական այլ անձինք:

Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ միջոցառման մասնակիցներին շնորհավորել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և շնորհակալություն հայտնեց Եվրոպական Միությանն ու Գերմանիայի կառավարությանը՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագիրը կյանքի կոչելու համար:

Սևանա լճի ծաղկման խնդիրը լուծելու առաջնային պայմանը կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումն ու գործարկումն է։ Դա հնարավորություն կտա՝ մաքրել կոյուղաջրերն ու կեղտաջրերը, որպեսզի վերջնարդյունքում գետերի ջրերը մաքուր լցվեն լիճ։

Կայանի արդիականացումը կնպաստի Գավառի ագլոմերացիայից առաջացած քաղաքային կեղտաջրերի ավելի խորը մեխանիկական մաքրմանը և իր հերթին կնվազեցնի շրջակա միջավայրի ճնշումը լճի վրա:

Գավառի պետթատրոնի շենքում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են մարդածին ճնշման աղբյուրների և մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քարտեզագրման գործընթացը և արդյունքները: Այս քարտեզները օգնում են՝ ավելի լավ հասկանալ Սևանա լճի ավազանում սոցիալական, տնտեսական և բնապահպանական գործոնների փոխազդեցությունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել