Ներքին 4 տարի առաջ - 23:53 09-11-2021

Սևանիտներ. հայ գիտնականների բացահայտումը, որը կարող է լույս սփռել Սևանա լճի «ծաղկման» պատճառների վրա

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողների ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է Սևանա լճի ափամերձ և ստորգետնյա հատվածներում միկրոբիալիթների կամ սևանիտների առկայությունը: Գիտական աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը, այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Միկրոբիալիթները կամ սևանիտները նստվածքային (կարբոնատային) գոյացություններ են, որոնք առաջացել են մի քանի հազար տարվա ընթացքում ցիանոբակտերիաների (կապտականաչ ջրիմուռների) գործունեության արդյունքում, ջրի որոշակի քիմիական կազմի և CO2 գազի առկայության պայմաններում: Ցիանոբակտերիաները ամենահին օրգանիզմներ են (նրանց գործունեության արդյունքում մոտ 3.7 մլրդ տարի առաջ ձևավորվել են Երկիր մոլորակի ամենահին նստվածքային ապարները՝ ստրոմատոլիթները), որոնք արտադրում են թթվածին՝ օգտագործելով CO2 գազը ֆոտոսինթեզի ժամանակ: CO2-ը կարևոր բաղադրիչ է ցիանոբակտերիաների աճի համար՝ ներառյալ արևի ճառագայթները, ջուրը և ֆոսֆորային ու ազոտական սննդանյութերը:

Սևանիտները հանդիսանում են բնական պահոցներ և տարածված են Սևանի ավազանի որոշ ափամերձ և խորջրյա (մինչև 30 մ) հատվածներում: Դրանց իզոտոպային ուսումնասիրությունները հնարավորություն կտան պարզաբանել առաջացման ժամանակահատվածում պալեոմիջավայրի պայմանները, Սևանա լճի ցիանոբակտերիաներով ծաղկման բնական պատճառները, կառաջարկվեն միջոցառումներ դրանք չեզոքացնելու վերաբերյալ:

Նախնական ուսումնասիրություններն իրականացվել են գիտության բազային ֆինանսավորման ծրագրով, ինչպես նաև հայ-ֆրանսիական Մոնտպելլիե համալսարանի Էվոլյուցիոն գիտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի կողմից «Միկրոբիալիթները (սևանիտներ) որպես Սևանա լճի պալեոմիջավայրի պահոցներ» ծրագիրը երաշխավորվել է ֆինանսավորման, ինչն ուսումնասիրությունները շարունակելու հնարավորություն կտա:

Այս ուսումնասիրությունը ներկայացվել է երկու գիտաժողովներում՝ Հայաստանում և Ֆրանսիայում: Եվս մեկ զեկույց 2021-ի դեկտեմբերի 4-ին կներկայացվի Գերմանիայի Գրեյսֆալդի համալսարանում կազմակերպվելիք աշխատաժողովում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին