Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 19:36 01-09-2025

Ց տեսություն․ Կրթությունն իբրև պետության հայելի․ «Սեպտեմբերի 1»-ի քաղաքական ենթատեքստը

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում ավանդաբար ընկալվում է որպես Գիտելիքի օր, դպրոցական և ուսանողական կյանքի նոր շրջափուլի սկիզբ։ Սակայն եթե այն դիտարկենք ոչ միայն մշակութային կամ կրթական տոն, այլև քաղաքական տեսանկյունից, կտեսնենք, որ այդ օրը շատ ավելի խորքային նշանակություն ունի։

Կրթության մեկնարկի պահը պետության և հասարակության համար դառնում է քաղաքականության և գաղափարախոսության յուրատեսակ հայելի։ Քաղաքական տեսության մեջ կրթությունը դիտվում է որպես այն ոլորտը, որտեղ պետությունը վերարտադրում է իր գաղափարախոսությունը։ Ալթյուսերի հայտնի ձևակերպմամբ՝ դպրոցը «իդեոլոգիական ապարատ» է, որտեղ սերունդները ոչ միայն սովորում են գիտելիք, այլև յուրացնում պետականորեն նախանշված արժեհամակարգը։

Սեպտեմբերի 1-ը այս իմաստով խորհրդանշում է պետության՝ ապագա քաղաքացիներին ձևավորելու քաղաքականությունը։ Ինչպես են գրվում դասագրքերը, ինչ արժեհամակարգ է շեշտադրվում, ինչ պատմական վարկածներ են ընտրվում՝ այդ ամենը քաղաքական որոշումներ են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել