Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 01-09-2025

Հասկանում ենք «ալենչիկը» ինչ ա․ ինքն իրեն մեծ մարդ է կարծում․ հարցում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել արցախցի գրողին, քանի որ նա իր ֆեյսբուքյան պատին չտպագրված վեպից հատված է դրել, որտեղ կա նաև «ալենչիկ», Աղդամ և նման բառեր։ Այդ տեքստի համար Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել գրողին, որ իբր ուղղակի ակնարկ կա իր անձի նկատմամբ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը «ալենչիկ» և Աղդամ բառերից վիրավորվել»։

«Ես չեմ լսել էդ մասին, իրան հարցրեք, չունեմ կարծիք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ալեն Սիմոնյանը հումորի զգացում չունի։ «Դուք հասկանում եք «ալենչիկը» ինչ ա։ Ես կարծում եմ ինքն իրեն մեծ մարդ է դիտարկում։ Գուցե ինքը խմում է, որովհետև սովետական ժամանակներում Աղդամը համարվում էր տեղ հարբեցողների համար։ Կամ գուցե նա հումորի զգացում չունի»,- նշեց նա։

«Ես շատ գիտեմ,դրանց հերն եմ անիծել, արդեն հոգնել եմ դրանից։ Բոլորը սրիկաներ են։ Նրանք հին սրիկաներ են, սրանք նոր սրիկաներ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie