Ներքին 11 ամիս առաջ - 19:22 29-08-2025

«Վեոլիա ջուրը» պարզաբանում է տարածել՝ Ձորաղբյուր գյուղի խնդրի հետ կապված

«Վեոլիա ջուրը» պարզաբանում է տարածել Ձորաղբյուր գյուղի հետ կապված խնդրի առնչությամբ։

«Ի պատասխան այսօր մամուլում Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ջրամատակարարման հետ կապված հրապարակումների` տեղեկացնում ենք, որ գյուղը ներառված չէ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2016թ. N 397Ա որոշմամբ Ընկերությանը տրված Լիցենզիայի սպասարկվող բնակավայրերի ցանկում։ Հետևաբար` Ձորաղբյուրը ընկերության կողմից չի սպասարկվում»,- հայտարարել է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

Հիշեցնենք՝ այսօր Ձորաղբյուրի բնակիչները բողոքի ակցիա էին արել՝ բողոքելով ջրամատակարարման վատ որակից։