Ներքին 11 ամիս առաջ - 18:52 29-08-2025

Ձերբակալվել է փաստաբան Արմեն Օհանյանը

Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում խուզարկության դեպքով ձերբակալված փաստաբանը Արմեն Օհանյանն է, հայտնում են ԶԼՄ-ները:

Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանը բերման է ենթարկվել։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները վարչական դատարանում խուզարկություններ են իրականացրել Ղազարյանի աշխատասենյակում, ինչից հետո ձերբակալել նրան։

Քննիչները երեք դատավորի աշխատասենյակներում և բնակարաններում են խուզարկություններ իրականացրել։

Ըստ լրատվամիջոցների՝ խուզարկություններ են իրականացվել նաև դատավորներ Մհեր Պետրոսյանի և Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում ու բնակարաններում։