Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 28-08-2025

Ում ա պետք քո ապրելը կամ հայ կոչվելը, եթե պատմությունդ չգիտես․ հարցում

Այս սեպտեմբերից դպրոցներում 10-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց պատմության», արդեն «Հայաստանի պատմության» դասագրքեր չեն լինի. դրանց կփոխարինեն «թղթապանակներ»։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավագ դասարանների դասագրքեր դեռ պիտի ունենանք։

Նախարարը հույս է հայտնում, որ գուցե է հաջորդ կիսամյակ լինեն այս դասագրքերը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս նույն իրավիճակն էր և ամիսներ շարունակ աշակերտները դպրոց գնացին առանց գրքերի:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ պատահականությո՞ւն է, որ արդեն 2-րդ տարին է՝ դպրոցներում Հայոց պատմության դասագրքերը չեն լինելու»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ դա դիտավորություն է, որոշներն էլ ասացին, որ ղեկավարությունն ավելի լավ գիտի, թե ինչ է անում։

«Պատահական չի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այս ամենը ծրագրված է։ «Պատահական չի, պատահական ոչինչ չի լինում այս աշխարհում, ծրագրված է, որպեսզի հայ ժողովուրդը չիմանա իր պատմությունը, խնդիրը դրանում ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝դա դիտավորություն է։ «Ամենամեծ սխալն ա դա, «Հայոց պատմություն» ոնց կարա չլինի։ Դա դիտավորություն ա, ես համաձայն չեմ նման կարգավիճակին։ Դու Հայաստանում ապրում ես, պատմությունը չիմանաս, ում ա պետք քո ապրելը կամ հայ կոչվելը»,- ասաց նա։

«Ունեմ դպրոցական երեխաներ։ Ես վախեցած եմ մեր դպրոցներից, կրթական համակարգից։ Ես իմ պատմությունն եմ պատմում իրանց տանը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie