Արտաքին 1 տարի առաջ - 21:39 27-08-2025

Ռուս-ուկրաինական բանակցությունները նորից կարող են տեղի ունենալ Թուրքիայում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունները կարող են կրկին տեղի ունենալ Թուրքիայում։

«Այս շաբաթ կլինեն շփումներ Թուրքիայի, Պարսից ծոցի, եվրոպական երկրների հետ: Այդ երկրները կարող են հարթակ դառնալ ռուսների հետ խոսելու համար։ Պատերազմը դադարեցնելու համար կանենք ամեն ինչ», - ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ հետագա զարգացումները կախված են բացառապես ԱՄՆ-ի «Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու» կամքից։

«Մեր կողմից ամեն հնարավորը կանենք պատերազմը դադարեցնելու համար։ Կարևոր է, որ մեր գործընկերները հաստատեն դա։ Եվ այդ դեպքում ամեն ինչ կախված կլինի միայն համաշխարհային առաջնորդների՝ առաջին հերթին՝ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կամքից»։

Ըստ Զելենսկու՝ անհրաժեշտ են նոր քայլեր՝ պատժամիջոցների, մաքսատուրքերի տեսքով։

«Մենք երեկ այս մասին խոսել ենք Քիթ Քելլոգի հետ։ Ռուսաստանը մեզ ազդակներ է ուղարկում, որ դեռ պատրաստվում է խուսափել իրական բանակցություններից։ Սա կարող է փոխվել միայն ուժեղ պատժամիջոցներով, մաքսատուրքերով, իրական ճնշմամբ», – ասել է Զելենսկին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում