Թուրքիայում սկսվել են ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ քառակողմ բանակցությունները:
Դրանց մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, բանակցությունները տեղի են ունենում փակ ռեժիմով, և նույնիսկ դրանց անցկացման կոնկրետ վայրը հայտնի չէ։
Կողմերը քննարկում են ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման և դրանցից առնվազն 20 մլն տոննա ագրարային մթերք արտահանելու պայմանները։