Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 22:30 14-04-2023

Սիրիայի հարցով քառակողմ հանդիպման կազմակերպման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ներկայումս խորհրդակցությունները շարունակվում են՝ Թուրքիայի, Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների քառակողմ հանդիպման ամսաթիվը, վայրը և պարամետրերը պարզելու համար։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Ուզբեկստան կատարած այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այո, մենք ներկայումս փորձում ենք համաձայնության գալ բանակցությունների ժամկետի, վայրի և պարամետրերի շուրջ»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով քառակողմ հանդիպման նախապատրաստման մասին հարցին։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ այս հարցում որևէ նախապայման չի կարող լինել։

Նշենք, որ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը, Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ասղար Խաջին և Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեքդադը ապրիլի սկզբին Մոսկվայում բանակցություններ են վարել։ Երկու օր տևած բանակցություններից հետո՝ ապրիլի 4-ին, կողմերը հայտարարեցին, որ պայմանավորվել են փոխարտգործնախարարների մակարդակով շարունակելՍիրիայի հարցով խորհրդակցությունները։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 10-ին հայատարարել էր, որ նախատեսվում է արտաքին գործերի նախարարների մակարդակով քառակողմ հանդիպում կազմակերպել։ «Մենք դա քննարկել ենք Լավրովի Թուրքիա կատարած այցի և նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Կարծում ենք, որ այն տեղի կունենա մայիսի սկզբին, ռուսներից ստացած նախնական տեղեկություններով, այն կանցկացվի Մոսկվայում»,- ասել էր Չավուշօղլուն։

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
23:26 ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել
22:43 Թրամփի զանգով ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է. ՖԻՖԱ–ի նախագահին կարող են պաշտոնանկ անել