Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 09:16 27-08-2025

Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի

Օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով, Մյասնիկյան, Զորյան և Բաթումի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: