Ներքին 1 տարի առաջ - 13:39 26-08-2025

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Կիպրոս

«Wizz Air» ավիաընկերությունը հայտարարում է նոր ուղղությամբ չվերթերի մեկնարկի մասին՝ Գյումրի-Լառնակա։

«Այս մասին հայտնել են ավիաընկերությունից, սեպտեմբերի 30-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին մինչև հոկտեմբերի 25-ը, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։

Նոր ուղղությունը կգործարկվի «Շիրակ» օդանավակայանից՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ միջազգային օդանավակայանից, որը սպասարկում է երկրի կարևոր տարածաշրջանը և ամրապնդում «Wizz Air» ավիաընկերության ներկայությունը Հայաստանում։

«Wizz Air» ավիաընկերության կորպորատիվ և կայուն զարգացման հաղորդակցության մենեջեր Անաստասիա Նովակը նշել է․ «Երևանում մեր նոր բազայի մասին հայտարարությունից հետո ավելի հպարտ ենք շարունակել մեր աճը Հայաստանում՝ բացելով նոր ուղղություն Գյումրիում՝ երկրի կարևոր մշակութային կենտրոնում։ Այս տարի մենք արդեն տեղափոխել ենք ավելի քան 600 հազար ուղևոր Հայաստանի և Եվրոպայի միջև և նախատեսում ենք կրկնապատկել այդ թիվը մինչև տարեվերջ՝ Լառնակայի ուղղության ավելացմամբ։ Հայաստանը և Կիպրոսը «Wizz Air» ավիաընկերության համար կարևոր զարգացող շուկաներ են և այս նոր ուղղությունը վկայում է մեր նվիրվածությունը՝ հայ ուղևորներին առաջարկելու ավելի մատչելի և բազմազան ճանապարհորդական հնարավորություններ։ Անհամբեր սպասում ենք ուղևորներին՝ բացահայտելու Լառնակայի հմայքը և այն ամենն, ինչ կարող է առաջարկել Կիպրոսը»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie