Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:00 22-08-2025

Փաշինյանն ասում է՝ 2026-ին պաշտպանական ծախսերը կարող են չավելանալ, իսկ Ալիևն ասում է՝ Ադրբեջանն ավելացնում է սպառազինությունը

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Օգոստոսի 21-ին, նույն օրը Երեւանում Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ 2026 թվականին պաշտպանական ծախսերը կարող են չավելանալ, իսկ Ալիեւը Քարվաճառում խոսում է, որ Ադրբեջանը ավելացրել է իր կոմանդոսների քանակը, ավելացնում է արդիական սպառազինությունը, եւ այլն:

Շատերը «խորիմաստաբար» կասեն, որ Փաշինյանը այդպիսով դիվանագիտական ծածկոց է դնում:
Այդ դեպքում հարց է առաջանում՝ Հայաստանն այսինքն այնպիսի մամլիչի տակ է, որ ստիպված է «դիվանագիտորեն ծածկե՞լ» պաշտպանություն կառուցելու, պաշտպանական ծախսն ավելացնելու իր ինքնիշխան իրավունքը:

Դա՞ է «խաղաղության» պայմանը»:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները