Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 21-08-2025

Ինչ զարգացման նոր օրակարգ․ ամո՞թ չի՝ հավատում եք Փաշինյանի ասածներին․ հարցում

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մենք դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ, նոր հարթություն։

«Այստեղ մեր աշխատանքի բովանդակությունը և էներգիան պետք է ավելին լինի, առջևում շատ մեծ աշխատանք կա անելու, բայց կարևոր է ընդգծել, որ դա կառուցողական, խաղաղ ստեղծագործ աշխատանք է, և մենք բոլորս պետք է առավելագույնս կենտրոնացած լինենք այդ աշխատանքի վրա»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Դուք զգո՞ւմ եք, որ մենք զարգացման նոր օրակարգ ենք դուրս եկել»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ նկատում են այդ զարգացումը։

«Ամոթ չի նման հարց եք տալիս, իր ա խոսքերին հավատացեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ցանկանում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի անունը լսել։ «Վայ, եթե չեք ուզում ինձ էլ գան, տանեն տնից, Փաշինյանյանի մյուսն էլ․․․ափսոս ենք, իրան պետք ա ձերբակալել ընդամենը։ Ինչի՞ չեն դատում իրան, եկեղեցուն ոնց կարան զորք մտցնեն, դրա անունը մի տվեք, ինքը մասոն ա, զզվում եմ իրենից ուղղակի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գուցե միայն Նիկոլ Փաշինյանն է զգում։ «Բոլորովին, չեմ զգում։ Դե երևի ինքն ա զգում ինչ իմանամ»,- ասաց նա։

«Չէ, շատ բան ա ասում ինքը։ Նա շատ մեծ սխալներ ա գործում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie