Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:30 20-08-2025

Նրանք ապացուցեցին, որ պակաս «պեռվի կռուգ լավ տղա չեն», որ իրենք էլ են պատրաստ թայֆա կազմել

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանում տեղի ունեցած բոլոր դավաճանությունների շարքում ինձ համար ամենացավալիներից մեկն էլ կին պաշտոնյաների կողմից կանանց իրավահավասարության երկարատև պայքարին մեջքից հասցված հարվածն է։

Աննա Վարդապետյանը, Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը իրենց աթոռներին են նստել մեծ թվով մարդկանց երկարամյա պայքարի հետևանքով։ Նրանք առաջիններից են եղել, որ շանս են ստացել ապացուցելու, որ կանայք կարող են լինել այդ համակարգերի լավ ղեկավարներ։ Բայց փոխանակ նրանք հանրությանը ապացուցեին, որ կարող են իրենց սեռի, կենսափորձի, արժեքների բերումով այդ համակարգերին բերել ավելի շատ մարդասիրություն, ավելի շատ պատասխանատվություն, մաքրություն, փոխելու քաջություն... նրանք գնացին համակարգերին ապացուցելու, որ իրենք էլ պակաս «պեռվի կռուգ լավ տղա չեն», որ իրենք էլ են պատրաստ թայֆա կազմել, ախպերության հանցավոր համաձայնության մեջ «լավ տղու պես պահել իրենց», պատրաստ են խոշտանգել ու ցույց տալ, որ իրենց ամորձիները Գասպարյան Վովայի ու Աղվան Հովսեփյանի ամորձիներից մեծ են, պատրաստ են Թամամյան Հովոյից ու Երանոսյան Լյովայից դաժան ցրել որևէ միտինգ, պատրաստ են բանտերում ամենաշատ ծեծուջարդը կազմակերպել։

Այսօր հինգերորդ օրն է, որ կալանավայրում հացադուլ է հայտարարել մենթերի կողմից խոշտանգված Տիգրան Ուլուբաբյանը։ Նրա գործով ոչ մի պատշաճ հետաքննություն չի արվել։ Արդեն 2 տարի է ոչ մի բան չի պարզվել Սամվել Վարդանյանի խոշտանգման ու ամենաստոր մենթական արժեքներով նվաստացման գործով։ Էս ամեն ինչը ձեր ճակատի խարանն է տիկնա՛յք։

Էսօրվա դպրոցահասակ աղջիկներին վաղը խտրականության ենթարկելիս ձեր օրինակներն են բերելու ու բերանները փակեն, որովհետև դուք խարան եք թե՛ ձեր պաշտոնի թե՛ ձեր սոցիալական ինքնության համար։ Ամո՛թ ձեզ, որ էդքան երկար ու դժվար պայքարին ոչինչ չտալով, բայց դրա ձեռքերին բազմած եկաք այդտեղ ու առաջինը լինելու ձեր շանսը այդպես դավադրաբար կիրառեցիք այդ պայքարի դեմ»։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում