Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:00 18-08-2025

Սամվել Կարապետյանի նման մարդ չկա․ առողջություն ու շուտափույթ բանտից թող դուրս գա․ հարցում

Այսօր գործարար Սամվել Կարապետյանի 60–ամյա հոբելյանն է։ Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է. «Այսօր՝ օգոստոսի 18-ին, Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է: Արդեն 62-րդ օրն է` Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ: Ազատությու´ն Սամվել Կարապետյանին»։

Oragir.News- ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր Սամվել Կարապետյանի 60-ամյակն է։ Ի՞նչ կմաղթեք նրան»։

Հարցվածների մի մասը Սամվել Կարապետյանին առողջություն և կալանքից ազատում մաղթեց, որոշներն էլ ասացին, որ ոչինչ չեն մաղթում։ «Ոչ մի բան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կարևորը շուտ ազատվի կալանքից։ «Առողջություն, հաջողություն, շուտափույթ ազատում և մեր ղեկավարությանն էլ խելք, մի քիչ հայամետ քաղաքականություն», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` հայերը լավ մարդկանց բանտ են նստեցնում։ «Հաջողություն, բանտից դուրս գա։ Հայերը լավ մարդկանց բանտ են քցում, լավ չէ։ Կուզեմ, որ շուտ բանտից դուրս գա», - ասաց նա։

«Սամվել Կարապետյանի նման մարդ աշխարհում չկա․ առողջություն իրան», - պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը