ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն անցկացրեց ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Կրեմլից։
Հաղորդվում է, որ ՌԴ ղեկավարը Անքորիջում կայացած հանդիպման արդյունքների մասին տեղեկացրեց նախագահի աշխատակազմի, կառավարության, Պետական դումայի, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարությանը։
Պուտինը նշել է, որ Թրամփի հետ քննարկել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառները։
Նախագահը նշել է, որ Ռուսաստանը հարգում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը և նույնպես կցանկանար նաև խաղաղ ճանապարհով լուծել Ուկրաինայի ճգնաժամը։