Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:37 12-08-2025

5 տարում Ավինյանների ընտանիքը գնել է մոտ 3.2 միլիոն դոլարի արժողությամբ ակտիվներ


Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Միայն վերջին 5 տարիների ընթացքում, Հիմնվելով Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի հրապարակային հայտարարությունների և շուկայական գների վրա՝ ես հաշվել եմ Ավինյանների ընտանիքի կողմից գնված (կամ ըստ իրենց "մայնինգի" միջոցով ձեռք բերված) մոտ 3.2 միլիոն դոլարի արժողությամբ ակտիվներ։

Նրանց խոսքով՝ ակտիվների մի մասը գնելու համար վարկեր են օգտագործվել։ Պարոն Ավինյանի հոր բիզնեսը “Irrigate LLC” ոռոգման համակարգերի տեղադրումն է, ես շատ ոռոգման տեղադրողների եմ ճանաչում, բայց երբեք չեմ հանդիպել մեկին, որը միլիոնատեր է դարձել շլանգ ու խողովակներ տեղադրելով։ Եկեք ծափահարենք թավշյա հեղափոխության համար!

1. 4.57 բիթքոյն (մոտավորապես $500,000 ներկայիս արժեքով)

2. 41,012,000 դրամ ($107,000 ԱՄՆ դոլար) վաստակված ըստ պարոն Ավինյանի «poolin մայինգից»

3. Սևանա լճում կառուցվում է առնվազն 1 միլիոն դոլարի անշարժ գույք

4. Էջմիածնում տեղադրվել է $800,000-ից մինչև 1 միլիոն դոլար, 1.5 մեգավատտ հզորությամբ արևային վահանակներ

5. 2020 թվականին Էջմիածնում գնվել է 9 հեկտար հողատարածք Տիգրան Ավինյանի մոր կողմից, որի շուկայական գինը գնահատվել է մոտ 2020 թվականին՝ $180,000 ԱՄՆ դոլար

6. Նորք Մարաշում գնվել է մոտ $500,000 դոլար արժողությամբ տուն

7. Երկու մեքենա գնվել է մոտ $80,000 դոլարով»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie