Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 11:20 12-08-2025

Բագրատ սրբազանի փաստաբանը ներկայացրել է աղմկահարույց ձայնագրության չմոնտաժված տարբերակը

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եւ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի:

ՄԱՍ Ա
Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը:

Եկեք տեսնենք, թե ինչպես էին իրավապահները համատեղ ջանքերով խաբում մեր հասարակությանը:

1. քննչական կոմիտեի առաջին հրապարակումից մի հատված` հայտնի «գյուլլելու» կտորը: (կից ձայնագրությունը)
Սկսվում է առանց նախաբանի, կոնտեքստը բաց է թողնված: Ձայնի մեջ չկա, բայց տեքստի մեջ քննչականը «պրծավ գնաց» բառերից հետո ավելացրել է «սաղ բնաջնջվում են»: Ձայնի մեջ լսվում է, բայց քննչականը տեքստով չի տալիս «գնդակահարում ես ինչու՞»: Այս արտահայտությունից հետո ձայնագրությունը կտրվում է` բաց թողնելով ինչուի պատասխանը:
«իրանք էլ ուրախ կլինեն» բառերից հետո ձայնագրությունը կտրվում է, կրկին կոնտեքստը չներկայացնելով: Շարունակվում է «հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքի մեջ ենք»: Հաջորդիվ կտեսնենք, որ դա այլ օրվա ձայնագրությունից է, կապ չունի նախորդի հետ:

2. Գլխավոր դատախազի միջնորդագիրը Արթուր Սարգսյանի դեմ (կից երկու էջերի նկարները)
Խոսվում է խմբերի ձևավորման մասին, ստեղծվում է կոնտեքստ, այնուհետև բազմակետով միտքը կտրվում է` իբրև թե վերաբերելի հատվածներն են միայն ներկայացվում:
«էլի, երկրորդ, երրորդ անգամ չեմ ասելու» մտքին առանց բազմակետի հաջորդում է «մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար»: Տպավորություն է ստեղծվում, որ երկխոսության ընթացքն է, բայց կտեսնենք, որ մի ծավալուն մաս բաց է թողնված և այդ ու մյուս հատվածը իրար հետ կապ չունեն նաև բովանդակությամբ:
Արդեն դատախազի մոտ երևում է քննչականի թաքցրած ինչուի պատասխանը` գործել է դավաճանություն պետության դեմ:
«իրենք էլ ուրախ կլինեն» արտահայտությունից հետո միտքը կտրվում է, կոնտեքստը չի բացահայտվում:

3. ԱԱԾ-ի սղագրած նյութը (կից երկու նկարները), նաև որի հիման վրա հարուցվել է գործը:
Ներկայացված է իբրև ամբողջական երկխոսություն: Այստեղ էլ «էլի, երկրորդ, երրորդ անգամ չեմ ասելու» մտքին առանց բազմակետի հաջորդում է «մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար»: Մինչդեռ կտեսնենք, որ սրանք կտրված հատվածներ են:
Իսկ «ուրախ կլինեն» բառերին հաջորդում է պատասխան «սենց պետություն չեն սարքում», բայց ձայնագրության այլ հատվածից է կտրված և նույնիսկ չի նախորդում «ես էդ համակարգի մեջ էդ ամեն ինչը տեսել եմ» մտքին:

4. ձայնագրության վերաբերելի հատվածը ամբողջությամբ (սեղմել գաղտնալսողի նկարի վրա) , որը տրամադրվել է նախաքննության ավարտին: Ըստ իրավապահ և ոչ իրավապահ քարոզիչների «գյուլլելը» վերաբերելի էր գործող իշխանությունների ներկայացուցիչներին, բայց լսեք ձայնագրությունը ամբողջությամբ ու ինքներդ որոշեք, թե ինչի մասին է խոսակցությունը:
Սա միայն մեկ դրվագ է կեղծված գործի քարոզչական հնարքներից: Մնացածը հաջորդիվ:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
14:08 Որդուս կարոտը կտոր-կտոր է անում ինձ Երևանում. Նաստասյա Գոլովկո
14:24 Երևանում ծառը կոտրվել և ընկել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի մեքենայի վրա. ահազանգ քաղաքապետարանին
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
13:40 Կաֆկայի «Դատավարություն»-ը կարդաց, պրծավ, ասեց՝ «մորս արևս, ոնց որ ձեր Հրանտ Մարգարյանի դատը ըլնի»
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել