Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 11:41 11-08-2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են SOCAR-ի նավթաբազայի և գազակոմպրեսորային կայանի ուղղությամբ վերջին հարվածները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են ադրբեջանական գազն Ուկրաինա մատակարարող SOCAR-ի նավթաբազայի և գազակոմպրեսորային կայանի ուղղությամբ վերջին հարվածները։

Բաքվում հատուկ ընդգծել են, որ այդ հարվածները «նպատակային» են, և խոստացել են, որ դա չի վնասի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև համագործակցությանը:

«Եթե Ռուսաստանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը Ադրբեջանի շահերի նկատմամբ, ապա պաշտոնական Բաքուն կսկսի դիտարկել Ուկրաինային զենքի մատակարարման էմբարգոյի վերացման հարցը», - հայտարարել է Ալիևը: