Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 18:27 10-08-2025

Վաշինգտոնյան ստորագրություններով չենք լուծում խնդիրները, մաքրազարդում ենք Ալիևի հանցագործությունները. Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վաշինգտոնյան պայմանավորվածությունները «տրիումֆ» հռչակողները, ինչպես նաև սրան ընդդիմախոսողներին հակադարձող՝ աղմկոտ ու բովանդակազուրկ քննադատողները, նախևառաջ պարտավոր են իրենց գիտակցության մեջ հստակ արձանագրել հետևյալ փաստերը.

1․ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառել է միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ ֆոսֆորային ռումբեր։

2․ Պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը ներգրավել է վարձկան ահաբեկիչների, համալրելով նրանցով իր առաջնագիծը։

3․ Իլհամ Ալիևը հանդիսանում է մարդկության դեմ հանցագործություն կատարած դիկտատոր, որն իրագործել է ցեղասպանական գործողություններ Արցախի բնիկ ժողովրդի հանդեպ՝ 2023 թ. սեպտեմբերին բռնի տեղահանելով նրանց իրենց պատմական հայրենիքից։

4․ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ մի դեպքում՝ ուղիղ ռազմական ներխուժմամբ, մյուս դեպքում՝ շինծու «դեմարկացիայի» և «դելիմիտացիայի» անվան տակ։

5․ Ադրբեջանը պահում է անազատության մեջ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը, ենթարկելով նրանց կեղծ և կանխորոշված դատավարությունների։

6․ Ադրբեջանին հաջողվել է թաղել արցախահայության՝ բնօրրան վերադառնալու իրավունքը, ինչպես նաև դրա շուրջ բանակցելու հնարավորությունը՝ չեղարկելով անգամ միջազգային երաշխիքների ենթադրյալ մեխանիզմները։

7․ Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ հայտարարում են, որ Սյունիքը իրենց է պատկանում, Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է, և իբր պետք է շուրջ 300 հազար ադրբեջանցի «վերադառնա» Հայաստան, իսկ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ այս հովանավորած ծրագրերի հիման վրա։

Այս ամենը փաստեր են, որոնք որևէ կերպ չեն վերանում Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրմամբ։ Հետևաբար, պետք է հստակ հարց ուղղել էյֆորիայի մեջ գտնվողներին ու «տրիումֆի» մունետիկներին՝ այդ փաստաթղթերով մենք վերոհիշյալ հիմնախնդիրներից որո՞նք ենք համարում լուծված։

Չէ՞ որ, իրողության մեջ, ակնհայտ է վտանգը, որ այս ստորագրություններով մենք ոչ միայն չենք լուծում այդ խնդիրները, այլև մաքրազարդում ենք Ալիևի հանցագործությունները, կորցնելով դրանց շուրջ միջազգային հայցեր ներկայացնելու իրավական և քաղաքական հնարավորությունը»։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
15:47 Դհուլ-զուռնով գանք Զվարթնոց. Ռաֆայել Երանոսյանի հումորային արձագանքը Գոռ Հակոբյանի հոլովակին