Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 05-08-2025

Օձերն ու կարիճներն իրար դեմ են դուրս գալիս, մենք էլ ստավկա ենք անում. Վարդաշենում աղետ է

Արդեն մի քանի օր է՝ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի թիվ 70 շենքի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում։ Պատճառը՝ 30 տարի շարունակ վթարային համարվող իրենց բնակելի շենքի հարցը ոչ ոք չի լուծում, իսկ պայմանները շարունակում են սրվել։

Oragir.News-ը եղել է տեղում, զրուցել բնակիչների հետ ու արձանագրել է՝ խոսքը պարզապես տեխնիկական խախտումների կամ չվերանորոգված պատերի մասին չէ։ Խնդիրը շատ ավելի խորն է՝ կենսական ու նույնիսկ վտանգավոր։

Բնակիչներից Ռուզաննան մեզ հետ զրույցում պատմում է. «13 տարի է՝ այստեղ հարս եմ եկել, բայց ինչ հիշում եմ, այս վիճակն է։ Անձրևոտ օրերին ամաչում եմ երեխաներին դպրոց ուղարկել, ցեխի մեջ կորում են։ Ամեն օր աչքներս երեխաների վրա է, որ հանկարծ օձ դուրս չգա դիմացները։ Էլ չեմ ասում կարիճները՝ ամեն քայլափոխի գլխիդ են ընկնում։ Շատերին արդեն հասցրել են կծել»։

Շենքը 4-րդ կարգի վթարային է։ Մուտքերը փլվում են, տարածքում խոնավությունն ու կոյուղու գոլորշին քայքայել են պատերը։ Բայց սա դեռ ամբողջը չէ։

«Մեզ մոտ ապագա զինվորներ են մեծանում։ Իսկ այս պայմաններում, այս հոգեբանությամբ մեծանալը ցավալի է։ Երեխան վաղը պետք է բանակ գնա, բայց էստեղից գնում է վատ հոգեբանական վիճակով»,- ասաց մի տարեց բնակիչ, որն ինքն էլ տուժել է կարիճի խայթից։

Ոմանք անգամ իրավիճակը բացատրում են հումորով։ «Էնքան շատ են կարիճներն ու մորմերը, որ իրար դեմ են դուրս գալիս կռվելու։ Մենք էլ էս վիճակում էլի ապրում ենք՝ խաղադրույք ենք անում, թե ով կհաղթի»,- ասաց մեկ այլ բնակիչ։

Բնակիչները մեկ հարց ունեն՝ որքա՞ն կարելի է սպասել, ու ի՞նչ է պետք, որ վերջապես պատկան մարմինները քայլ անեն։ Նրանց խոսքով՝ բազմիցս դիմել են համայնքապետարան, քաղաքապետարան, պետական կառույցներ, բայց արձագանք չեն ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ