Տեսանյութ Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 19:05 31-07-2025

Ի՞նչ է մնացել Հայաստանից, որ ատենք. հարցում` վարչապետի տեսակետի մասին

«Կարո՞ղ է մեր գիտակցությունը դեռ չի ֆիքսել, որ մենք մի իրադրության մեջ ենք մեր վերջին 500 տարվա պատմության մեջ առաջին անգամ, երբ մեր հայրենիքը և պետությունը նույնն են։ Կարո՞ղ է՝ իներցիայով շարունակում ենք սիրել հայրենիքը, բայց ատել պետությունը։ Կարո՞ղ է՝ շարունակում ենք հայրենիքը ընկալել որպես պետությունից փախչելու տեղ։ Ինձ սա շատ տրամաբանական է թվում»,- «Կրթվելը նորաձև է» քարոզարշավի հերթական հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ՀՀ բանակից այսօր փախչում են նույն տեմպով, ինչ տեմպով փախել են, օրինակ, պարսկական բանակից։ Ըստ նրա՝ Հայաստանում այս պահին 13 500 հետախուզվող կա, որոնցից շուրջ 12 500-ը ժամկետային զինծառայությունից խուսափելու հիմքով։

Oragir.News-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու, արդյոք քաղաքացիները կիսո՞ւմ են Փաշինյանի այն տեսակետը, որ մարդիկ չեն սիրում Հայաստանի պետությունը։

Հարցվածների մեծ մասը հրաժարվեց մեկնաբանություն տալ։ Ոմանք գովեցին վարչապետի գործունեությունը, իսկ մյուսները կարծիք հայտնեցին, որ վաղուց որևէ լավ բան չեն տեսնում Հայաստանում։

«Ո՞նց կարող եմ ես ատել իմ պետությունը։ Մարդը, ով կատի իր պետությունը, կնշանակի՝ ատում է նաև իր ընտանիքը։ Պետությունն ատելը նույնն է, ինչ ազգդ ատել։ Դա ուղղակի անհեթեթություն է»,- ասաց հարցված քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշ քաղաքացի էլ ասաց․ «Ի՞նչն ա մնացել Հայաստանից, որ ատեն կամ չատեն։ Մեր Հայաստանը լրիվ կործանվել է։ Ես այլևս ոչ մի լավ բանի չեմ սպասում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ