Ներքին 10 ամիս առաջ - 12:41 29-07-2025

Էվերեստը խեղդվում է աղբի մեջ․ լանջերին կուտակվել է շուրջ 12 տոննա կեղտ

Էվերեստի լանջերին կուտակված աղբը հասել է անհավատալի ծավալների։ Նեպալի և Չինաստանի սահմանին գտնվող աշխարհահռչակ լեռն այժմ տառապում է զանգվածային զբոսաշրջության ծանր հետևանքներից։

Ամեն տարի հարյուրավոր լեռնագնացներ բարձրանում են Էվերեստ, սակայն նրանցից շատերը իրենց հետևից թողնում են վրաններ, թթվածնային բալոններ, սննդի փաթեթավորում և հագուստ։ Սակայն ամենաանհանգստացնողն այն է, որ լեռան վրա արդեն կուտակվել է մոտ 12,000 կիլոգրամ մարդկային կղանք։

Չնայած վերջին տարիներին իրականացված մաքրման լայնածավալ արշավներին՝ խնդիրը չի լուծվում։ Աղբահանությունն այստեղ չափազանց բարդ, թանկարժեք և վտանգավոր գործընթաց է։

Էվերեստը՝ որպես լեգենդար գագաթ, կանգնած է մարդու անտարբերության հետևանքների առաջ։