Մամուլ 2 տարի առաջ - 08:13 14-02-2024

Փորձում են «կեղտ» գտնել Դավիթ Բալայանի վրա. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական թիմի պահվածքը նորություն չէ` նրանց համար չկա օրենք ու բարոյականություն, հանգիստ կարող են ոտնահարել Սահմանադրությունը, տապալել ցանկացած քվեարկություն, անգիտակից կոճակ սեղմել` վերեւից իջած հրահանգով:

Շուտով նրանք դատական համայնքի թեկնածու Դավիթ Բալայանին ՍԴ դատավոր են ընտրելու, դեռ պարզ չէ, թե ինչ հրահանգ են ստացել, սակայն մենք տեղեկացանք, որ այժմ խոշորացույցով ուսումնասիրում են նրա գործունեությունն ու կենսագրությունը, փորձում «կեղտ» գտնել, որ համապատասխան հրահանգի դեպքում տապալեն քվեարկությունը:

Կենտրոնացել են նրա կրթության վրա` «բացահայտել» են, որ նա 1992-ին ընդունվել է «Գալիք» համալսարան, մեկ տարուց տեղափոխվել Գրիգոր Զոհրապի անվան համալսարան, ավարտել 1997-ին, 2006-2007թթ․ էլ ուսանել է «Գլաձոր» կառավարման ակադեմիայում։ Թե ինչ են տալու այս փաստերը՝ պարզ չէ, քանի որ իրենց մեծ թվով պաշտոնյաներ ոչ պետական բուհեր են ավարտել, ոմանք բարձրագույն կրթություն առհասարակ չունեն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան