Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 27-07-2025

Տերյանի սերը մեծ էր Թումանյանի «Փարվանա» բալլադի նկատմամբ․ զրույց թումանյանագետի հետ

Oragir.News-ի հետ զրույցում թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը պատմեց Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի մասին՝ հենց Փարվանա լճի ափին կանգնած։ Նա նկատեց, որ այս բալլադը գրողի ստեղծագործությունների շարքում առանձնանում է իր գեղեցկությամբ և խորը խորհրդաբանական շերտերով։

««Փարվանա» բալլադը Թումանյանի ամենագեղեցիկ բալլադն է։ Գրողը գիտեր մի շարք տարբերակներ Փարվանայի մասին։ Մի օր նա կանգնում է լճի մոտ գտնվող մի լեռան վրա և ասում․

«Ինձ թվում էր՝ մեր Լոռուց ավելի գեղեցիկ բնություն չկա, բայց Ջավախքը տվեց ու անցավ, այն էլ՝ առանց ծառ ու թփի»,- պատմում է Սուսաննա Հովհաննիսյանը։

Թումանյանագետը նաև նշում է, որ «Փարվանա» բալլադի շուրջ տարիներ շարունակ եղել են քննարկումներ ու տարակարծություններ գրականագիտական շրջանակներում։

Հավելենք, որ սա տիկին Հովհաննիսյանի առաջին այցն էր Փարվանա լիճ, և, իր խոսքերով, նա հիացած էր ոչ միայն լճի վեհությամբ, այլև հոգևոր կապով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը