Մամուլ 1 տարի առաջ - 08:55 26-07-2025

Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով, որ գլխավոր դատախազը քրեական վարույթ նախաձեռնի Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության մի շարք անդամների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ:

«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք սկսել են կազմակերպված գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Դա արտահայտվում է տարաբնույթ ելույթներով, կոչերով ու մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ոչ թե եկեղեցի է, այլ ընդհուպ մինչև ահաբեկչական կենտրոն։ Իշխանության տարաբնույթ հայտարարությունները վերաբերում են Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածների հանցակազմի` ատելության խոսք, կրոնական կազմակերպության աշխատանքին միջամտում, անձի անձնական գաղտնիքի բացահայտում, ինչպես նաև պաշտոնական լիազորությունների չարաշահում»,- նշել էր «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Փաստը» հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով նշել, թե ինչ ընթացք է ստացել նշյալ հաղորդումը: Երեկ դատախազությունից ստացել ենք պատասխան, որտեղ նշվում է. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել՝ Քրեական դատավարության 173-րդ հողվածի 2-րդ մասի հիմքով, որը հաստատվել է հսկող դատախազի կողմից»:

Ի՞նչ է ասում այդ հոդվածը. «Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հան ր ա պ ե տու թյան քրե ա կ ա ն օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»: Այսինքն, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և դատախազությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հակաեկեղեցական հայտարարություններում ու գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանություն չեն տեսել:

«Փաստը» զրուցեց Ավետիք Չալաբյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել այս որոշումը: «Մենք չէինք էլ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանին ենթարկվող այս կառույցները Փաշինյանի դեմ վարույթ չեն նախաձեռնելու: Նման որոշումը զարմանալի չէր: Բայց մենք մինչև վերջ գնալու ենք ու, որպես հաջորդ քայլ, դիմելու ենք դատարան»,-մեզ հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգողը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել