Ավելին 1 տարի առաջ - 14:50 18-07-2025

Հաղթել կամ մեռնել՝ հանուն 38 մլն դոլարի․ Squid Game-ը և սոցիալական անարդարությունը

Squid Game հարավկորեական սերիալը, որը մարտահրավեր նետեց Netflixi-ի ամենահայտնի սերիալներին, 456 խաղացողների հրավիրում է խաղալ մանկական խաղեր։ Սերիալը մարդկանց շահագրգռում է խոշոր գումար շահելու հեռանկարով․ 45․5 միլիարդ վոն (մոտավորապես 38 մլն դոլար)։

Խաղի կանոնները պարզ էին՝ հաղթել, կամ մեռնել։ Ֆիլմն ի ցույց է դնում սոցիալական անհավասարությունը․ բոլոր խաղացողներն իրենց կյանքում ձախողակ էին, իսկ մյուս կողմում էլ կապիտալիզմն էր․ հարուստները վայելում են մարդկանց տանջանքները՝ որպես ժամանցի միջոց։

Սերիալը բավականին լայն տարածում է գտել հայերի շրջանում։ Netflix-ում հայերը այն սկսել են դիտել դեռ հեռարձակմա նառաջին ամսում։ Կերպարների հագուստին բնորոշ կարմիր-կանաչը Հայաստանում ևս դարձել էր ինտերնետ-թրենդ։ Սերիալը դիտողներն անգամ կատակում էին՝ ասելով, որ Sqid Games-ը լիներ Հայաստանում, մրցանակը կլիներ 50 հազար դրամ։

Փաստացի՝ կապիտալիստական համակարգը մարդկանց դարձնում է խաղալիք․ խաղացողներն իրենց սոցիալական ծանր դրությունը մեղմելու ակնկալիքով մասնակցում էին խաղին, իսկ VIP հյուրերը վերջիններիս տանջանքն օգտագործում իրենց ժամանցի համար։

Սերիալն իրականում ուսուցողական բնույթ ունի, քանի որ արտացոլում է հասարակության ներսում առկա խնդիրները։ Հենց այս իրողությամբ էլ պայմանավորված այն Հայաստանում լայն տարածում գտավ։ Մյուս կողմից էլ այն սոցիալական դժգոհությունն արտահայտելու տարբերակ է՝ ուղղված անարդարության դեմ։

Այս ամենի հետ մեկտեղ հստակ է, որ այն ներկայումս Netflix-ի ամենահաջող սերիալներից մեկն է համարվում։


Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ