ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են։ Այս տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Ալեն Սիմոնյանն էլ Irakanum.am–ի հետ զրույցում է հաստատել լուրը՝ նշելով, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար։ Լրատվամիջոցի տեղեկություններով` Ալեն Սիմոնյանի և Մարիամ Մարգարյանի ամուսնալուծության գործընթացը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։