Ներքին 15 րոպե առաջ - 10:53 24-11-2026

ԵՄ դեսպանները բարձր են գնահատել Հայաստանի ջանքերը՝ վիզաների ազատականացման ուղղությամբ

Նոյեմբերի 23-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ:

Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

«ՆԳ նախարարը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին ՝ ընդգծելով Հայաստանի քաղաքական կամքն ու հանձնառությունը՝ ընդլայնելու համագործակցությունն ու ապահովելու Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետևողական ջանքերը օրակարգի առաջմղման գործում։

Անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է չորս հիմնական ուղղություններով արձանագրված առաջընթացն ու առաջիկա անելիքները։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի Գործողությունների ծրագրի առաջին փուլի կատարումն ապահովել արդեն հաջորդ տարի և շարունակել երկրորդ փուլի ամբողջական իրականացումը։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է, որ նոյեմբերի 1-ից հանրապետությունում ամբողջությամն ներդրվել է նոր կենսաչափական համակարգը, ինչը կարևոր քայլ էր քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների բարելավման տեսանկյունից։

ԵՄ անդամ պետությունների դեսպանները հետաքրքրվել են սահմանների համալիր կառավարման ուղղությամբ Կառավարության որդեգրած մոտեցումներով։

ՆԳ նախարարը պատասխանելով ԵՄ անդամ պետությունների դեսպանների հարցերին՝ անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններին, ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Վիզաների ազատականացման շրջանակում Հայաաստանի կողմից կատարվող քայլերի ընթացքին։

ԵՄ անդամ պետությունների դեսպանները ողջունել են Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը՝ վերահաստատելով Հայաստանի՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ճանապարհին աջակցելու իրենց պատրաստակամությունը»,-ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը