Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:30 16-07-2025

Հաց ենք կիսել իրար հետ, դիսկոմֆորտ ունեմ․ վարչապետը՝ ռուսական ալիքները փակելու մասին

Թեպետ ռուսական որոշ հեռուստաալիքներ «կարմիր գծերը» հատել են, սակայն պաշտոնական Երևանը չէր ցանկանա ստիպված լինել Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո, ինչ է լինելու ռուսական հեռուստաալիքների հետ, որոնք փակելու վերաբերյալ պարբերաբար հայտարարություններ են հնչում ՀՀ իշխանությունների կողմից։

Վարչապետը շեշտեց՝ Հայաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ։

«Այո՛, ռուսական որոշ հեռուստաալիքներ բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց իմ ասած նկատառումներով՝ ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինեինք այդ որոշումը կայացնել, որովհետև մենք չենք փնտրում հակադրություն, հակասություն, որևէ կոնֆլիկտային իրավիճակ ՌԴ-ի հետ։ Ես շատ հարգալից և բաց, թափանցիկ, ազնիվ, անկեղծ հարաբերություններ ունեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ես շատ բաց, թափանցիկ, անկեղծ հարաբերություններ ունեմ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։

Քաղաքականը հլը մի կողմ դնենք, ես նաև մարդկային դիսկոմֆորտ ունեմ, որ մենք ստիպված լինենք նման որոշում կայացնելու։ Մեր իրականության մեջ ասում են՝ հաց ենք կիսել իրար հետ. սա որպես զեղում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ տպավորություն է, թե Ռուսաստանում կան ուժեր, որոնք ուզում են Երևանին ստիպել գնալ նման որոշումների. «Եթե շատ ստիպեն, ինչ անենք, պետք է ուզած-չուզած գնանք»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից