Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:49 16-07-2025

Ինչո՞ւ է Հայաստանը որոշել անդամակցել ՇՀԿ-ին. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց

Այո, մենք դիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամագրվելու համար, և դա տեղավորվում է մեր բալանսավորման և բալանսավորված քաղաքականության տրամաբանության մեջ։ Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Ի դեպ, մենք այդ կազմակերպությունում ունենք դիտորդի կարգավիճակ։ Այսինքն այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից, այնտեղ բարև–բարլուս էլ չունենք ու հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում։ Ընդ որում, սա նաեւ կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային ու կառուցվածքային փոփոխությունների հետ, որովհետեւ նաեւ քննարկվում է դիտորդի կամ ասոցացված անդամի կարգավիճակները վերացնելու մասին։ Սա միակ եւ ամենամեծ պատճառը չի, բայց պատճառներից մեկն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու են որոշել անդամակցել ՇՀԿ-ին այն դեպքում, երբ ՇՀԿ-ում կան ՀԱՊԿ անդամ երկրներ, մինչդեռ իշխանությունը ՀԱՊԿ-ը համարում է սպառնալիք։

Փաշինյանը նաև նշեց. «Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ն ուրիշ կազմակերպություն է, ՇՀԿ–ն ուրիշ կազմակերպություն է։ ՀԱՊԿ-ի հետ կապված ինչ կար ասելու, ասել ենք, նոր բան չկա ասելու»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը