Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:24 16-07-2025

Հայաստանն իր համար ստեղծել է աննախադեպ հնարավորություններ. ապագան այսօր է. Փաշինյան

Զոհերի ու զոհողությունների գնով Հայաստանն իր համար ստեղծել է աննախադեպ հնարավորություններ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կարևորագույն հնարավորությունը, ըստ նրա, Հայաստանի հարատևության տեսական թեզը գործնական իրականություն դարձնելն է։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը լայնորեն ընդունվում է հայ ժողովրդի շրջանում։

Հայաստանի միջազգային հեղինակությունն անշեղորն աճում էՎարչապետի խոսքով՝ այդ հեղինակության վկայությունն են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք երկու խոշոր միջազգային միջոցառումները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբազմազանության COP-17 համաժողովը։

«Հայաստանը սպասված գործընկեր է թե՛ հյուսիսում, թե՛ հարավում, թե՛ արևելքում և թե՛ արևմուտքում»,-հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը վստահեցրեց, որ «Ապագա կա, կա ապագա» կարգախոսը, որով ՔՊ-ն հաղթել էր 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, արդեն իրականություն է։

«Այսօր մենք ոչ թե քայլում ենք ապագայի ուղղությամբ, այլ քայլում ենք ապագայի մեջ։ Ապագան այլևս սկսվում է այսօրվանից։ Սա դարակազմիկ փոփոխություն է Հայաստանում»,– ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը