Դաղստանի ատամնաբուժարաններից մեկում արտառոց դեպք է գրանցվել։ Ատամների մաքրման ընթացքում բժշկի օգնականը սարքը տեղադրել է հիվանդի բերանում, ինչից անմիջապես հետո այն պայթել է։
Բժիշկն ու օգնականը սարսափել են, սակայն զարմանալիորեն հիվանդը գրեթե չի արձագանքել պատահածին և շարունակել է հանգիստ պառկած մնալ բազմոցին։
Դեպքից հետո նա ոչ մի բողոք չի հայտնել՝ նշելով, որ ատամնաբույժը իր մտերիմ ընկերն է։