Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 09:30 15-07-2025

Ոտս յորղանիս գյորա եմ մեկնում. հարցում՝ Ալավերդիում

Հայաստանում տարբեր տարիներին կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ լավ ապրելու համար մարդիկ ամսական միջին հաշվով մոտ 300 հազար դրամ եկամուտ են ցանկանում ունենալ:

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում լավ ապրելու համար ամսական որքա՞ն գումար է անհրաժեշտ»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը դժվարանում էր կոնկրետ գումարի չափ նշել:

«Մեկ միլիոն դրամ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ փողը երբեք շատ չի լինում, եւ դժվար է կոնկրետ թիվ ասել։

«Մարդու աչքը ծակ ա, ինչքան տաս,էլի կուզի»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Հայաստանում կյանքը թանկ է,գներն օրեցօր բարձրանում են եւ լավ ապրելու համար մեկ անձին առնվազն կես միլիոն դրամ է հարկավոր։

«Քառասուն հազարով կապրե՞ս, ես ապրում եմ,ոչ մի գումարի չափ էլ չեմ կարա ասեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը