Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:38 14-07-2025

Մեր նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող խմբակին օր առաջ հեռացնելը․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Ի պատասխան մեզ ուղղված որոշ քննադատությունների և անտեղի թիրախավորումների, որոնք շատ հաճախ ընդդիմադիր այլ ճամբարներից են, ուզում եմ հիշեցնել, որ մեր կռիվը ոչ միայն խորհրդարանում է, այլև դրանից դուրս՝ իրական հողի վրա։

Դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմին մենք ունեցանք ակտիվ մասնակցություն, որի ժամանակ զոհվեցին մեր ընկերներից շատերը։ Դրանից հետո ձեռնամուխ եղանք օրվա իշխանությունների հրաժարականի պահանջով ընդգրկուն շարժումների ստեղծմանը և դրանց աջակցմանը՝ «Հայրենիքի փրկության շարժում», «Դիմադրություն», «Սրբազան պայքար»։

Այս շարժումների ողջ ընթացքում բռնաճնշումների ալիքն առաջնահերթ հարվածել է մեզ՝ զանազան ճնշումներից մինչև ձերբակալություններ։

Այժմ էլ մեր ընկերներից շատերը ապօրինաբար հայտնվել են անազատության մեջ։ Օրեր առաջ էլ ականատեսը եղանք ՀՅԴ անդամների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների հերթական դրսևորմանը։ Երկու ամսով կալանավորվեցին մեր ամենից երիտասարդ անդամները։ Նրանցից մեկը կալանավորվեց «Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար։

Ճնշումների են ենթարկվում են նաև մեր ազգականները, տնտեսական գործունեությամբ զբաղվող համախոհները։

Հարկ է նշել, որ բռնաճնշումները, որոնք գործի են դնում այս իշխանությունները, ուղեկցվում են Թուրքիայի և Ադրբեջանի ոգևորությամբ։

Ուզում եմ անդրադառնալ նաև այն քննադատություններին, որոնք ուղղված են խորհրդարանում մեր ակտիվությանը։ Մասնավորապես, քննադատության առարկա է դառնում այն հանգամանքը, որ հանրությանը մտահոգող խնդիրները բարձրաձայնում ենք ԱԺ ամբիոնից, ուղղում հարցեր պատասխանատու մարմիններին։
Ցավալի է, որ անհրաժեշտություն է առաջացել խոսելու այս մասին, բայց ուզում եմ հայտնել, որ մեր կողմից բարձրաձայնվող հարցերը ծնվում են հանրային պահանջից։

Ունենալով սահմանափակ լիազորություններ, ես և գործընկերներս փորձում ենք կանգնել անարդարությանը բախվող քաղաքացիների կողքին, կլինեն՝ ապօրինաբար ձերբակալվող անձինք, թե խնդիրների բախվող տարբեր ոլորտների ներկայացուցիչներ․ գյուղատնտեսությամբ զբաղվողներից մինչև ավտոներկրողներ, մշակութային գործիչներից մինչև ուսուցիչներ։

Ազգային ժողովում մեր ներկայությունը հնարավորություն է տալիս իշխող խմբակի երեսին ասելու իրենց ապազգային քաղաքականության սարսափելի հետևանքների մասին։

Գիտեմ, որ մեզ ուղղված քննադատություններն ունեն նաև ռացիոնալ հատիկ․ այն է՝ մինչ օրս շարունակում է օրակարգ թելադրել Փաշինյանը։ Մենք պետք է կենտրոնանանք սեփական օրակարգի և այն հանրության լայն շրջանակների սեփականությունը դարձնելու վրա, որով կառաջնորդենք մեր ժողովրդին ու երկիրը։

Այս բացթողումը լավագույնս գիտակցելով՝ պետք է արձանագրենք, որ խորհրդարանում մեր ներկայությունը ոչ թե խոչընդոտում, այլ ինքնին հանդիսանում է վերոնշյալ խնդիրը լուծելու գործիքակազմերից մեկը։

Մեկ անգամ ևս հավաստում եմ, որ մեր առաջնային նպատակը շարունակում է մնալ պետությունը կազմաքանդող այս խմբակին օր առաջ հեռացնելը, ինչն էլ կարող է տեղի ունենալ ազգային ուժերի համախմբման և ժողովրդական լայն զանգվածների ճնշման արդյունքում։

Բոլոր նրանք, ովքեր այս օրերին իրենց ռեսուրսներն ուղղում են ոչ թե իշխանությանը հեռացնելու ջանքերին, այլ ընդդիմությանը ջլատելուն, ի վերջո, հայտնվելու են քաղաքական դաշտի լուսանցքում»։

Ամենից շատ դիտված