Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:46 13-07-2025

ՔԿՀ-ն ապացուցեց` կալանավոր դարձած երիտասարդ մոր և կրծքով կերակրվող երեխայի համար նախատեսված խուցը հարմարեցված չէ կեցության համար

Փաստորեն, այն, ինչի մասին իրազեկվել էինք բանտախցերի վերաբերյալ, ճիշտ է: Քրեակատարողական հիմնարկն իր կողմից տարածած լուսանկարներով ապացուցեց` կալանավոր դարձած երիտասարդ մոր և կրծքով կերակրվող երեխայի համար նախատեսված խուցը հարմարեցված չէ կեցության համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Զարուհի Փոստանջյանը։

«Քրեակատարողական հիմնարկի ղեկավարություն, ցույց տվեք 8 ամսական երեխայի համար հարմարեցված մահճակալը։ Ձեր հրապարակած լուսանկարներում այն չկա։

Ցույց տվեք տաք ջրի տաքացուցիչը, այն ևս չկա՛։

Ցույց տվեք ծորակից հոսող տաք ջուրը, չեք կարող ցույց տալ, որովհետեւ այն ևս չկա՛։

Ցույց տվեք մանկահասակ երեխայի խաղալիքները խցում` չկա՛ն։

Ցույց տվեք խցում առկա սառնարանը, որտեղ պետք է պահվի մանկահասակ երեխայի սնունդը, դա ևս չկա։

Փոխարենը ձեր կողմից հրապարակված լուսանկարներով` ապացուցեցիք, որ կալանավորված մոր և 8 ամսական մանկահասակ երեխայի պահման խուցը`ամռան տապի պայմաններում, առանց վարագույրի է, առանց սառնարանի է, առանց տաք ջրի է, առանց մանկահասակ երեխայի համար նախատեսված մահճակալի է, լողանալու և հիգիենայի պայմաններն իսպառ բացակայում են։

Դուք ապացուցեցիք, որ 10×5 չափսերի խուցը զնդան է ոչ միայն երիտասարդ մոր, այլև նրա փոքր երեխայի համար, որը մեկ գիշեր լուսացնելով այդ խցում, այսօր հայտնվել է հիվանդանոցում։ Իսկ թե ում եք վկայակոչում որպես «լավագույն պայմանների» վկա մայրերի, անպայման կպարզենք առաջիկայում»,-ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը