Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:35 11-07-2025

Մի կերպ գոյատևում ենք․ 1 լիտր կաթը 130, ջուրը՝ 250 դրամ ա. Ուրասարի բնակիչ

Ստեփանավան քաղաքից ընդամենը 7 կիլոմետր է հեռու Ուրասար գյուղը, որի վարչական տարածքում է գտնվում տուրիստական հայտնի վայրը՝ Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանների լիճը: Երբեմնի հարուստ մոլոկաններով բնակեցված գյուղից այսօր շատ բան չի մնացել: Կիսաքանդ ու դատարկ տներ, անշունչ ու քանդած փողոցներ: Երիտասարդների համար գյուղն անհրապույր է, իսկ տարեցները հող մշակելու, անասնապահությամբ զբաղվելու ի վիճակի չեն, ապրում են կենսաթոշակով:

Նրանք, ովքեր ամեն դեպքում անասնապահությամբ են զբաղվում, էլի դժգոհ են: Կաթի ու կաթնամթերքի գինը գյուղացուն հիասթափեցնում է, խոչընդոտում անասնապահական տնտեսությունների զարգացմանը: Գյուղացիների մեծ մասը նախընտրում են այլեւս անասուն չպահել, այս կերպ գյուղում ապրելու հեռանկարն էլ իմաստազրկվում է: Արդյունքում Ուրասարը շարունակ դատարկվում է, մոլոկանների գեղեցիկ՝ կարմիր կղմինդրե տանիքներով տները՝ շարունակաբար քանդվում, գյուղն էլ կորցնում է իր ռուսական կոլորիտը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան