Ներքին 1 տարի առաջ - 10:55 11-07-2025

Քննարկեցինք տնտեսական համագործակցության և ներդրումների բարելավման ուղիները․ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Աբդալլահ բեն Զայդի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման և ներդրումային հնարավորությունների հարցեր։

Միրզոյանն այս մասին գրել է X սոցիալական ցանցում։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Աբու Դաբի ուղեկցելիս՝ ես բովանդակային զրույց ունեցա իմ գործընկեր Աբդալլահ բեն Զայդի հետ մի շարք կարևոր թեմաների շուրջ։

Մասնավորապես, քննարկեցինք տնտեսական համագործակցության և ներդրումների բարելավման ուղիները։ Տարածաշրջանային խաղաղությունը և փոխկապակցվածությունը կարող են ստեղծել ավելի բարենպաստ միջավայր», - գրել է Միրզոյանը։