Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է՝ հեծանիվ չի քշում։ Վերջին շրջանում տարբեր երկրներ այցելությունների ժամանակ անգամ կառավարության ղեկավարը, ի տարբերություն նախկինում արած այցելությունների հեծանիվ չի քշում։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ նոր սովորություն էր ձեռք բերել․ նա հեծանիվ էր քշում և նույնիսկ քաղաքացիներին հրավիրում էր իր հետ միասին հեծանիվ քշելու։ Նույնիսկ աշխատանքային այցով տարբեր երկրներում գտնվելու ժամանակ նա հեծանիվ էր քշում, սակայն վերջին շրջանում նա այդ սովորությունը կարծես թե մոռացել է։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ չի քշում»։
Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հոգնել է հեծանիվ քշելուց, որոշներն էլ ասացին, որ զբաղված է այլ հարցերով։
«Չգիտեմ, հոգնել ա երևի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գուցե զբաղված է իր կնոջով։ «Մեկ-մեկ քշում ա, զբաղված ա իր ա կնոջով։ Ասա թոշակը բարձրացրու, գրոշներով ենք ապրում։ Ամոթ ա, ամոթ։ Թե չէ Նիկոլն ինչ ա անում․ գլուխկոնծի ա տալի»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ վախենում է։ «Հա երևի դրանից էլ ա վախենում, որ մի բան կանեն»,- ասաց նա։
«Դրա անունը մի տվեք էլի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում։