Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 18:00 10-07-2025

Բանակում դժբախտ պատահարների համար մեղավոր են ղեկավարները․ ամեն ինչ վատ են ղեկավարում․ հարցում

Պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտնեց՝ զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունից տուժածներ կան, այսօր էլ միայն հավելեց՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո են:
Հատկանշական է, որ վերջին տարիներին բանակում կարծես հաճախակի են դարձել դժբախտ պատահարները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ո՞վ է մեղավոր, որ վերջին տարիներին բանակում դժբախտ պատահարները շատացել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ բանակում դժբախտ պատահարների աճի մեղավորը ղեկավարությունն է։
«Կառավարությունը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամեն ինչ վատ են ղեկավարում։
«Ովքեր ղեկավարում են և ամեն ինչն են վատ ղեկավարում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ընդհանուր ղեկավարությունը մեղավորություն ունի։
«Ընդհանուր ղեկավարությունը համենայնդեպս մեղավորություն ունի։ Բանակում միանձնյա ղեկավարություն ա, վերևից ներքև պետք է ենթարկվեն, զեկուցեն։ Ինձ թվում ա վերևից ներքև մի բան էն չի, խախտվել ա մի բան»,- ասաց նա։

«Զինվորական ղեկավարությունը, կարող ա ես եմ մեղավոր»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին